Պատրիսիա Ռոզեմա
Պատրիսիա Ռոզեմա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | Կալվինականություն[2] |
Կրթություն | Calvin University?[2] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | patriciarozema.com |
Patricia Rozema Վիքիպահեստում |
Պատրիսիա Ռոզեմա (ֆր.՝ Patricia Rozema, օգոստոսի 20, 1958[1], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա), կանադացի ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժոր, դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրիսիա Ռոզեման ծնվել է 1958 թվականին Քինգստոնում (Օնտարիո, Կանադա)՝ Յանա և Ջեյկոբ Բերանդինի Ռոզեմի ընտանիքում[3][4]։ Պատրիսիան մեծացել է Սարնիա քաղաքում (Օնտարիո)։ Հեռուստատեսությունը նրանց տանը խիստ արգելված էր և նա կինոթատրոն էլ չէր գնում մինչև 16 տարեկան դառնալը։ Ռոզեման փիլիսոփայություն և անգլերեն գրականություն է ուսումնասիրել Քալվինի քոլեջում՝ Միչիգանում[5]։
Պատրիսիան կինոկարիերան սկսել է 1984 թվականին։ 1998 թվականին Ռոզեման ստացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Նշանավոր դասական երաժշտական-պարային ծրագիր» անվանակարգում՝ «Ոգեշնչված Բախով» ֆիլմերի շարքի համար։ Նա եղել է 1980-ական թվականներին Տորոնտոյում հայտնված կինոմատոգրաֆիստների ազատ խմբի անդամ, որը հայտնի է որպես Տորոնտոյի նոր ալիք։
Պատրիսիան բացահայտ լեսբուհի է։ Ռոզեման ունի երկու աղջիկ կոմպոզիտոր Լեսլի Բարբերի հետ հարաբերություններից[6][7]՝ Ջեյկոբ Լեսլի Բարբեր Ռոզեմա և Էվի Բարբեր-Ռոզեմա[8]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 — «Գրասենյակ» / Head Office (ստաժորի օգնական)
- 1986 — «Թռչել» / The Fly (ռեժիսորի երրորդ ընթերակա)
- 1987 — «Ես լսում եմ ջրահարսերի երգը» / I've Heard the Mermaids Singing (ռեժիսոր, պրադյուսեր, սցենարիստ, դերասան)
- 1995 — «Երբ իջնում է գիշերը» / When Night Is Falling (ռեժիսոր, սցենարիստ)
- 1997 — «Քաղց» / The Hunger (ռեժիսոր, սցենարիստ)
- 1999 — «Մենսֆիլդ Պարկ» / Mansfield Park (ռեժիսոր, սցենարիստ)
- 2007 — «Ասա, որ սիրում ես ինձ» / (ռեժիսոր, սցենարիստ)
- 2008 — «Քիթ Քիթրիջ։ Ամերիկացի աղջիկ» / Kit Kittredge: An American Girl (ռեժիսոր)
- 2009 — «Մոխրագույն այգիներ» / Grey Gardens (սցենարիստ)
- 2016 — «Մոցարտը ջունգլիներում» / Mozart in the Jungle (ռեժիսոր)
- 2017 — «Anne with an E»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ Wise, Wyndham (2001), Take One's Essential Guide to Canadian Film, University of Toronto Press, էջ 185, ISBN 0-8020-8398-6
- ↑ Patricia Rozema Biography (1958-)
- ↑ Lucas, Ralph (2016 թ․ հունիսի 2). «The Polyphonic Nature of Patricia Rozema - Northernstars.ca». Northernstars.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Interview with Patricia Rozema, screenwriter for the upcoming Grey Gardens film». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Patricia Rozema». IMDB.
- ↑ Patricia Rozema did it for the girls
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Ռոզեմա» հոդվածին։ |
|